Տնտեսական

2021-ին Մոսկվայի և Ինդոնեզիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 20 տոկոսով

Մոսկվայի և Ինդոնեզիայի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է 20%-ով և գերազանցել 546 միլիոն դոլարը: Այս մասին հայտնել է Մոսկվայի Ներդրումների և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Վերջին տասը տարվա ընթացքում Ինդոնեզիան ցույց է տվել ՀՆԱ-ի կայուն աճ և համագործակցության հեռանկարային շուկա է եղել: 2021 թվականին Մոսկվայի և Ինդոնեզիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 546,29 միլիոն դոլար, ինչը 20,1 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին: Ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի Դաշնության և Ինդոնեզիայի միջև անցյալ տարի Մոսկվայի մասնաբաժինը հասել է 17 տոկոսի: Այս ցուցանիշով մայրաքաղաքը զիջում է միայն Կրասնոդարի երկրամասին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Վլադիմիր Եֆիմովը։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ Ինդոնեզիան դառնում է միջազգային առևտրի ակտիվ մասնակից։ Նրա տնտեսությունն ամենամեծ աճն է ցույց տալիս Հարավարևելյան Ասիայի երկրներից։

Share