Բաժին. Տնտեսական

ԱՏՁՄ. «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական և անվտանգային հետևանքները» թեմայով ռազմավարական քննարկում

Մարտի 12-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ կայացավ «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական և անվտանգային հետևանքները Հայաստանի համար» թեմայով ռազմավարական քննարկում՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային հարցերի փորձագետների մասնակցությամբ։

Իրավիճակի մանրամասն ներկայացումից հետո քննարկվեցին դրանց հետևանքները Հայաստանի համար՝ տնտեսական և անվտանգային առումով, ինչպես նաև երկրի զարգացմանը նպաստող հնարավորությունները։ Շեշտվեց, որ անհրաժեշտ է իրավիճակի մշտական վերլուծություն և գործողությունների պլանավորում՝ խուճապային իրավիճակից խուսափելու համար։

«ՙԱյս ձևաչափի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի, որպեսզի միայն հետևողի դերում չլինենք, այլ առաջնորդենք գործընթացները։ Քննարկումների արդյունքներով կկիսվենք մասնագետների և կազմակերպությունների, այդ թվում՝ պետական մարմինների հետ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նոր հնարավորություններ են բացվում, որոնք պետք է օգտագործել Հայաստանի համար առավելագույն օգտակարությամբ», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Կազմակերպիչները նշում են, որ գործընթացը կկրի պարբերական բնույթ և աստիճանաբար կընդգրկի մասնագետների և դերակատարների ավելի մեծ շրջանակ։

Share