Բաժին. Տնտեսական

ԲԻԶՆԵՍ 24. ԷՔՍՊԵՐՏ – Արմեն Քթոյանը՝ կանխատեսվող ճգնաժամերի հավանականության, ռեսուրսների վատնման և գյուղատնտեսության մասին

«Բիզնես 24. ԷՔՍՊԵՐՏ» շարքի հաջորդ հյուրը տնտեսագետ, ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանն է։ Զրուցել ենք հնարավոր ֆինանսատնտեսական և պարենային ճգնաժամի մասին։ Ըստ մասնագետի՝ աշխարհում կատարվողը կարող է հանգեցնել ճգնաժամի, բայց դա կախված է նրանից, թե ինչ սցենարով կավարտվի հակամարտության ակտիվ փուլը։

«Ռուսաստանում տնտեսական անկում, մեզ մոտ և առաջնային առևտրային գործընկերների մոտ աճի դանդաղում կլինի։ Ամեն ինչ այս սցենարով կավարտվի, եթե ռազմական գործողությունների ակտիվ փուլը հնարավորինս շուտ ավարտվի», – ասում է մասնագետն ու նկատում՝ անորոշության դաշտը մեծ է, և այս փուլում դժվար է կանխատեսումներ անել։

Քթոյանը պարենային ճգնաժամ ևս չի կանխատեսում։ Ասում է՝ աշխարհում վաղուց դա կա, քանի որ տարիներ ի վեր աշխարհը չի կարողանում հաղթահարել սովը. հարյուր միլիոնավոր մարդիկ թերսնման ու սովի պայմաններում են ապրում, բայց երբ հարցը վերաբերում է զարգացած տնտեսություն ունեցող բնակչությանը, հարցը բոլորովին այլ ենթատեքստ է ստանում՝ արդյուքն պարենային շուկայում առաջարկը համազոր է պահանջարկին։

Արմեն Քթոյանը կարծում է, որ 2020-ի՝ մեզ համար ցավալի և աղետալի իրադարձությունները պետք է դաս լինեն, որ լինենք իրատես, ձևակերպենք մեր տպատակներն ու բոլոր ռեսուրսներն ուղղենք դրանց իրագործմանը։

«Մեր գերակայությունը մրցութնակության բարձրացումը, արդյունավետությունը պետք է լինի։ Մենք սահմանափակ ռեսուրսներ ունենք և պետք է մտածենք այդ սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյունք տալ», – տնտեսագետը ռեսուրսների ոչ արդյունավետ կիրառման օրինակ է համարում գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակը։

Share