Տնտեսական

Ռուսաստանում հակակարտելային ստուգումներ են սկսել շաքարավազի խոշոր արտադրողների մոտ

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ստուգումներ է անցկացնում շաքարավազի խոշոր արտադրողների մոտ՝ կարտելային դավադրության կասկածով:

«Տեսչական աշխատանքներ են իրականացվում շաքարավազի գների կտրուկ աճի, շուկայում ապրանքների չհիմնավորված պակասության հիմքով: Չհայտարարված ստուգումներ են անցկացվում Ռուսաստանի շաքար արտադրողների միության, «Ռուսագրո ընկերությունների խումբ» ՍՊԸ-ն, «Ռուսագրո-Կենտրոն» ՍՊԸ-ն, «Պրոդիմեքս» ՍՊԸ-ն, «Դոմինանտ Գրուպ» ՍՊԸ-ն, «Դոմինանտ Թրեյդինգ Հաուս» ՍՊԸ-ն և «ՉեխովՍախար» ՍՊԸ-ն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունից ընդգծել են, որ խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ վերջնական եզրակացությունները կարվեն ստուգման աշխատանքների արդյունքների և ստացված ողջ տեղեկատվության վերլուծության հիման վրա։

Share