Տնտեսական

Չինաստանը հայտարարել է, որ չի միանում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին, որոնք ապակայունացնում են համաշխարհային շուկան, և պաշտպանելու է ազգային ձեռնարկությունների շահերը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։

«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի միակողմանի պատժամիջոցներին, որոնք հաշվի չեն առնում միջազգային իրավունքի նորմերը: Դրանք ապակայունացնում են համաշխարհային շուկան»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես պարզաբանել է Գաո Ֆենգը, Վաշինգտոնի պատժամիջոցները ոչ միայն չեն կարող լուծել անվտանգության հարցը, այլև կարող են չափազանց բացասական ազդեցություն ունենալ սպառողների վրա։

«Այսպիսով, ԱՄՆ-ն լրացուցիչ դժվարություններ է ստեղծում համաշխարհային տնտեսության համար, որն անկում է ապրում»,- ամփոփել է նա։

Share