Տնտեսական

Համաշխարհային ֆինանսական ինստիտուտների ղեկավարները կանխատեսել են Ուկրաինայի ճգնաժամի հետեւանքները

Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի հետեւանքները կազդեն ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, դա կդրսեւորվի այդ թվում դանդաղ աճով եւ ավելի բարձր գնաճով, ինչպես նաեւ առեւտրի բնագավառում խանգարումներով:

Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի, Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելփասի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո Բասսոյի, Եվրոպայի ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վեռներ Հոյերի, ինչպես նանեւ Եվրոպայի խորհրդի Զարգացմամն բանկի (ԵԽԶԲ) նախագահ Կառլո Մոնտիչելլիի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 17-ին:

«Հետեւանքները կլինեն ընդգրկուն՝ սկսած էներգիայի եւ պարենի մատակարարումների կրճատումից եւ վերջացրած գների եւ աղքատության աճով (…)»,- նշված է փաստաթղթում: Այնտեղ ընդգծված է, որ այս բոլոր գործոնները, ինչպես նաեւ Ուկրաինայի վերակառուցման անհրաժեշտությունը «կարգելակեն աշխարհում (տնտեսական) վերականգնմանը համավարակից հետո»: «Ամբողջ համաշխարհայն տնտեսությունը կզգա ճգնաժամի հետեւանքներն ավելի դանդաղ աճի, առեւտրի բնագավառում խանգարումների, ավելի բարձր գնաճի հաշվին, ինչը վնաս կհասցնի առանձնապես առավել աղքատներին եւ առավել խոցելիներին:

Ապրանքների ավելի բարձր գները, ինչպիսիք են սննդամթերքը եւ Էներգիան, կհանգեցնեն գնաճի էլ ավելի բարձրացման: Այն երկրները, որոնք սահմանակից են Ուկրաինային, խնդիների կհանդիպեն  առեւտրի, մատակարարումների շղթաների, դրամական փոխանցումների բնագավառում, ինչպես նաեւ փախստականների ներհոսի պատճառով: Ներդրողների համար վստահության կրճատումը եւ մեծ անորոշությունը կազդեն ակտիվների արժեքի վրա, կհանգեցնեն ֆինանսական պայմանների խստացման եւ կարող են նույնիսկ առաջացնել կապիտալների արահոսք արագ զարգացող շուկաներից»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share