Տնտեսական

Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա՝ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Մարտի 21-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներ:

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա, առաջարկվում են շատ նոր անուներ»,- մեջբերում է Reuters-ը ԵՄ-ի ներայացուցչի խոսքը:

Բացի դրանից ԵՄ-ի դիվանագետները գործակալությանը հայտարարել են, որ Բալթիկայի երկրները, այդ թվում Լիտվան, պնդում են նավթային բռնարգելք սահմանել Մոսկվայի նկատամամբ: Իսկ Գերմանիան զգուշացնում է շտապ քայլեր կատարելուց, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են:

Մարտի 21-ին Բրյուսելում կկայնա եվրամիթյան երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պլանային հանդիպում, որի գլխավոր թեման կդառնա Ուկրաինայի իրադրությունը: Այնտեղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարատության զարգացման հնարավոր սցենարների՝ իր վերլուծությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share