Տնտեսական

Ռուսաստանում դադարեցնում են վարկով եւ տարաժամկետով էլեկտրոնիկայի վաճառքները

Ռուսաստանում էլեկտրոնիկայի խանութներն ստիպված են հրաժարվել տարաժամկետով տեխնիկայի վաճառքներից: Այդ մասին հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով առեւտրական ցանցերի ներկայացուցիչներին:

ԶԼՄ-ն ճշտել է, որ հարկ է եղել տարաժամկետից հրաժարվել ԿԲ-ի հանգուցային դրույքաչափի բարձրացման, արժույթների փոխարժեքի անկայունության եւ գների կտրուկ աճի պատճառով: Ինչպես պարզաբանել է հրատարակության թղթակիցը, այժմ տարաժամկետով հնարավոր չէ Apple-ից re:Store տեխնիկա գնել, որը կառավարվում է Inventive Retail Group (IRG)-ի կողմից, սակայն ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից:

«Մ.Վիդեո-Էլդորադո» ցանցի ներկայացուցիչ Վալերիա Անդրեեւան բացատրել է, թե ինչի հետ է կապված տարաժամկետով էլեկտրոնիկայի վաճառքը չեղարկելու որոշումը:

«Սա պրոմո տարբերակներից մեկն է, որի շրջանակներում ռիթեյլերն իր վրա է վերցնում վարկի սպասարկման ծախսերը: Ընթացիկ իրադրությունում ռուբլու զգալի թուլացման պայմաններում լրացուցիչ պրոմոմեխանիկների չեղարկումը մանրածախ գների զսպման միջոցներից մեկն է»,-ասել է նա:

Ավելի վաղ ապրանքների եւ գների համեմատության Price.ru. ծառայությունն անցկացրել է կենցաղային տեխնիկայի շուկայի ուսումնասիրություն եւ եկել է այն եզրակացության, որ խոշոր կենցաղային տեխնիկան Ռուսաստանում երեք շաբաթում միջին հաշվով թանկացել է 50 տոկոսով, իսկ դրա պահանջարկը կտրուկ ավելացել է ավելի քան կրկնակի: Գների եւ պահանջարկի առավել մեծ աճ է արձանացել խոհանոցի համար նախատեսված խոշոր տեխնիկան: 239,5 տոկոսով ավելացել է օդորակիչների պահանջարկը, իսկ առանձին մոդելներ թանկացել են 52 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share