Տնտեսական

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է արել թույլ չտալ համաշխարհային պարենային ճգնաժամ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը կոչ է արել՝ միավորել ջանքերը Ուկրաինայի իրադրության ֆոնին համաշխարհային պարենային ճգնաժամ թույլ չտալու նպատակով:

«Մենք պետք է շատ լուրջ քննարկենք պարենային անվտանգության հարցը: Մենք գիտենք արտադրության ծավալը, մասնավորապես, հացահատիկինը՝ Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Եվ մենք տեսնում ենք պատերազմի հետեւանքները՝ բերքը հավաքելու անհնարինությունը, պահպանելու անհնարինությունը, արտահանելու անհնարինությունը:

Պատժամիջոցները չեն հանգեցնում համաշխարհային պարենային անվտանգության համակարգի մեծ դիսֆունկցիայի, այլ պատերազմը: Որովհետեւ պարենային ոչ մի պատժամիջոց չկա»,- լե Դրիանը լրագրողներին ասել է ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների բրյուսելյան գագաթնաժողովից առաջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել Է, որ այսօրվա իրադրությունը «վաղը կհանգեցնի սովի ռիսկի»:

«Ուստի մենք պետք է արագորեն ուշադրության առնենք այդ նոր իրավիճակը: Ոչ միայն մենք, եվրոպացիները, միավորելով մեր ջանքերը, այլեւ մենք միջազգային գործակալության եւ մեր բոլոր գործընկերների հետ, ներառյալ ոչ առեւտրային կազմակերպությունները»,-նշել է նա, ընդգծելով, որ հարկավոր է խուսափել համաշխարհային պարենային ճգնաժամից, «որը կարող է մեծ լինել»՝ հակամարտության հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share