Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը բարեկամաբար չտրամադրված երկրներին գազ կվաճառի ռուբլով

Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի համար վճարումները ստանալ եվրոյով և դոլարով և կանցնի ռուբլով իրականացվող գործարքների։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իմ կողմից որոշում է ընդունվել այլևս բնական գազի համար վճարումներ ստանալ ոչ թե ԱՄՆ դոլարով և եվրոյով, ռուսական ռուբլով։ Կարող ենք սկսել բարեկամաբար չտրամադրված երկրներից», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հաստատել է, որ ռուսական կողմը կպահպանի պայմանագրերով ստանձնած ծավալները և գները։ Պետք է փոխվի միայն վճարումների իրականացման արժույթը։

Share