Տնտեսական

Ռուսաստանը դեմ է էներգետիկ համագործակցության քաղաքականացմանը

Մոսկվան դեմ է եղել և շարունակում է դեմ լինել էներգետիկայի ոլորտում համագործակցության քաղաքականացմանը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը մշտապես դեմ է եղել և շարունակում է դեմ լինել փոխշահավետ էներգետիկ համագործակցության քաղաքականացմանը», – ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ էներգետիկ շուկաներում ստեղծված իրավիճակը հրահրվել է ԱՄՆ կողմից։ «Մասնագետները դա շատ լավ հասկանում են և հասկանում են, որ ռուսական էներգակիրների մերժումը կխախտի գլոբալ էներգետիկ համակարգերը և կվնասի սահմանափակումների նախաձեռնողներին ու սպառողներին»,- հավելել է նա։

Share