Տնտեսական

Գերմանիան պլանավորել է մինչեւ ամառ 50 տոկոսով կրճատել ռուսական գազի ներմուծումը

Գերմանիայի իշխանությունները հույս ունեն, որ մինչեւ ամառ իրենց կհաջողվի կիսով չափ կրճատել ռուսական գազի ներմուծումը, իսկ մինչեւ աշուն՝ դադարեցնել ՌԴ-ից ածխի ներմուծումը: Այդ մասին  հայտարարել է արդյունաբերության նախարար Ռոբերտ Հաբեքը: «Մենք հույս ունենք, որ մինչեւ ամառ մենք կկարողանանք կիսով չափ նվազեցնել ռուսական գազի ներմուծումը, իսկ մինչեւ աշուն մենք կկարողանանք դադարեցնել ածխի ներմուծումը Ռուսաստանից»,- Հաբեքի խոսքը մեջբերում են արեւմտյան ԶԼՄ-ները:

Նա հավելել է, որ Բեռլինը նպատակ է դրել ռուսական գազի ներմուծումը մինչեւ ամառ կրճատել՝ հասցնելով սպառվող ծավալի 24 տոկոսին: Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, Գերմանիային արդեն հաջողվել է Ռուսաստանից գազի ներմուծումը 55 տոկոսից նվազեցնել մինչեւ 40 տոկոս, նավթինը՝ 35 տոկոսից մինչեւ 25 տոկոս: Հաբեքը կարծիք է հայտնել, որ ՌԴ-ից զգալի չափով ներմուծվող գազին կարելի է փոխարինող գտնել, եւ ԳԴՀ-ն պլանավորում է Ռուսաստանից երկնագույն վառելիք ներմուծելուց գործնականում լիովին հրաժարվել մինչեւ 2024 թվականի կեսերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share