Տնտեսական

Ռուսաստանցի ձեռնարկատերերը բախվել են վաճառքների ծավալի նվազմանը

Ռուսաստանի փոքր ու միջին բիզնեսը մարտ ամսին արձանագրել է վաճառքների ծավալի անկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալություն (ՖՀԱԳ) վերլուծական կենտրոնը: «Ռուսաստանցի ձեռնարկատերերի ավելի քան կեսը՝ 54 տոկոսը, նշել Է, որ վաճառքների ծավալներն իրենց ընկերություններում նվազել են (միկրոբիզնեսի ներկայացուցիչների շրջանում 65 տոկոսը նշել են վաճառքների ծավալների նվազում):

Դա հանգեցրել է այն բանին, որ անհրաժեշտ է եղել կրճատել ընթացիկ ծախսերը. դրան  գնացել է ընկերությունների 83 տոկոսը»,-ՖՀԱԳ-ի ներկայացուցիչն «Ինտերֆաքս»-ին հայտնել է մարտի 28-ին: Ընկերություններում ծախսերի կրճատման ամենատարածված միջոցը դարձել է IT-ի, գովազդի եւ մարկետինգի ծախսերի նվազեցումը (դա արել է ընկերությունների 37 տոկոսը):

Դրան հաջորդում են հաստիքների կրճատումը (23 տոկոս), աշխատավարձերի կրճատումը (16 տոկոս), աշխատակիցների փոխադրումն աշխատանքի հեռավար ձեւաչափի (15 տոկոս): Ձեռնարկատերերի միայն 16 տոկոսը չի նկատել փոփոխություն, որը կարող Էր ազդել իրենց բիզնեսի վրա: Ամենից հաճախ փոփոխությունների բացակայության մասին են խոսում միջին բիզնեսի ներկայացուցիչները (37 տոկոս) եւ այն ընկերությունները, որոնք շուկայում աշխատում են ավելի քան 10 տարի (22 տոկոսը): Հարցումն անցկացվել է մարտին, դրան մասնակցել են 500 փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ՝ ՌԴ-ի բոլոր դաշնային օկրուգների տնտեսության բոլոր հիմնական ճյուղերից: Հարցվածները եղել են բիզնեսի սեփականատերերը, ընկերությունների առաջին դեմքերը եւ անհատ ձեռնարկատերերը:

Share