Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս` կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Ֆիզիկական անձինք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև։
«Կարմիր» ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման կամ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ։
«Կանաչ» ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման:
Տեղափոխվող ապրանքները պետք է նախատեսված լինեն ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար։
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝
Անհրաժեշտ է հիշել՝ ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։
Անկախ նշված չափանիշներից՝ անձնական օգտագործման ապրանքների շարքին չեն դասվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածով սահմանված ապրանքների կատեգորիաները։