Տնտեսական

Ճապոնիան արգելում է «լյուքս» դասի ավտոմեքենաներ եւ ոսկերչական իրեր արտահանել Ռուսաստան

Ճապոնիան մարտի 29-ին հավանություն է տվել տնտեսական պատժամիջոցների շրջանակներում «լյուքս» դասի ավտոմեքենաներ, ոսկերչական իրեր եւ արվեստի ստեղծագործություններ Ռուսաստան արտահանելու արգելքին: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կաբինետի որոշման համաձայն, արգելքն ուժի մեջ է մտնում ապրիլի 5-ին:

«Մենք համագործակցելու ենք միջազգային հանրակցության հետ, ներառյալ G7-ը, կոշտ պատժամիջոցներ սահմանելու համար»,-մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան:

Կառավարության տվյալների համաձայն, ավտոմոբիլները կազմում են Ճապոնիայից Ռուսաստան մատակարարումների զգալի մասը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share