Տնտեսական

ՄԱԿ-ում հայտարարել են էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումն արագացնելու անհրաժեշտության մասին

Համաշխարհային հանրակցությունը պետք է արագացնի էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումը համաշխարհային էներգետիկական ճգնաժամի պայմաններում: Մարտի 29-ին Բեռլինի էներգահամաժողովում այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Ընթացիկ էներգետիկական ճգնաժամը ցույց է տալիս, որ մենք պետք է արագացնենք անցումն էներգիայի վերականգնվող աղբյուրներին, այլ ոչ թե դանդաղեցնենք դա: Դա Էներգետիկական անվտանգության միակ ճիշտ ճանապարհն է»,- նշել է Գուտերիշը: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարը նաեւ կոչ է արել հնարավորինս արագ հրաժարվելու էներգիայի հանածո աղբյուրների բնագավառում ներդրումներից, ինչպես նանեւ դադարեցնելու նավթի-գազի պաշարների հետախուզման ընդլայնումը:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել պնդմամբ, թե մի շարք երկրների ցանկությունը հրաժարվելու ռուսական ածխաջրածինների գնումից կարող է հանգեցնել մթնոլորտ CO2-ի արտանետումների կրճատման: Եվրահանձնաժողովը մարտին ԵՄ-ի երկրներին առաջարկել է Ուկրաինայի հակամարտության պատճառով մինչեւ ընթացիկ տարվա վերջը ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը 67 տոկոսով կրճատելու պլան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share