Տնտեսական

ՊԵԿ-ում տեղի է ունեցել Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսության գնահատման զեկույցի շնորհադեսը

ՊԵԿ-ում ամփոփվել  են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:  Զարգացման ֆրանսիական գործակալության  ֆինանսավորմամբ ու «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության ջանքերով իրականացվող ծրագրի համատեքստում «Որքան է ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում և դրա ծավալը ՀՆԱ-ում»  զեկույցի շնորհանդեսը ներկայացրել է Ֆրանսիայի զարգացման և հետազոտության ինստիտուտի փորձագետ Ժակ Շարմը:    

Ըստ զեկույցի, 2020թ-ին  Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը, ուր ներառված է նաև գյուղատնտեսության ոլորտը, կազմում է 66,8 տոկոս, ինչը նախորդ տարիների համեմատ դրական դինամիկա ունի: Ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը, ներառյալ գյուղատնտեսության ոլորտը,  33,2 տոկոս է, այս թիվը   ոչ ֆորմալ տնտեսության նվազման դինամիկայի մասին  է խոսում: Ի դեպ, առանց գյուղատնտեսության ճյուղի ոչ ֆորմալ տնտեսության ցուցանիշը գրեթե 15 տոկոս է կազմում:  

Առաջիկա օրերին  կամփոփվեն  2020թ.-ին կատարված  աշխատանքները: Կուսումնասիրվեն բոլոր միտումները, որոնք ըստ ֆրանսիացի փորձագետի, ուղղված են համատեղ դրական աշխատանքների իրականացմանը: 

Share