Տնտեսական

Կենտրոնական բանկի և Ամերիկյան համալսարանի հետ համատեղ մագիստրոսական ծրագրի ընդունելությունը շարունակվում է

Կենտրոնական բանկի և Ամերիկյան համալսարանի հետ համատեղ մագիստրոսական ծրագրի ընդունելությունը շարունակվում է: Անգլերեն անցկացվելիք դասընթացներում, որոնք տեղի կունենան ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ներգրավված կլինեն միջազգային համբավ ունեցող լավագույն դասախոսներ, ովքեր օժանդակելու են մասնակիցների հետազոտական աշխատանքների իրականացմանը:

Սա բացառիկ հնարավորություն է, քանի որ ծրագիրի շրջանակում բոլոր օտարերկրացիները կստանան 50% կրթաթոշակ, իսկ սիրիահայերը, վրացահայերը և Հայաստանի քաղաքացիները կստանան 95% կրթաթոշակ 4.700.000 դրամի փոխարեն`վճարելով 225.000 դրամ:

Բոլոր մասնակիցներին կտրամադրվի անվճար կեցություն Դիլիջանում:

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Share