Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայի Էներգաանկախության ապահովումը Մակրոնի առաջնահերթությունն է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկը կդարձնի երկրի Էներգետիկական անկախության ապահովումը:

«Մենք խիստ կախման մեջ ենք Էներգետիկայի տեսակետից: Իմ կարծիքով՝ առեւտրական հաշվեկշռի, Էներգետիկական անկախության եւ գնողունակության հարցերը միեւնույն խնդրի կողմերն են,- ապրիլի 8-ին նշել Է Մակրոնը RTL ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է Արմենպրեսը: Ուստի Էներգետիկական կախվածությունից ազատումը կլինի իմ առաջնահերթությունը երկրորդ ժամկետի ժամանակ»: Խոսելով վերընտրվելու դեպքում իր առաջին գործողությունների մասին՝ Մակրոնը հայտարարել Է, որ առաջին այցը մտադիր Է կատարել Գերմանիա: «(ԳԴՀ-ի կանցլեր) Օլաֆ Շոլցը կդառնա իմ առաջին զրուցակիցը»,- հավելել Է Ֆրանսիայի ղեկավարը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով (ապրիլի 10-ին եւ 24-ին): Սահմանադրական խորհուրդն արձանագրել Է ընդհանուր առմամբ 12 թեկնածուների, այդ թվում Մակրոնին: Վերջին հարցումները նրան առաջնություն են տալիս առաջին փուլում (27 տոկոս): Երկրորդ եւ երրորդ արդյունքներն, ինչպես սպասվում Է, պետք Է ցույց տան «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը (23,5 տոկոս) եւ «Չենթարկված Ֆրանսիա» ձախ շարժման հիմնադիր Ժա Լյուկ Մելանշոնը (17,5 տոկոս):

Share