Բաժին. Տնտեսական

Վերանայվել են գյուղմթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2019թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների հետևանքներին և արժույթի շուկայում ստեղծված իրավիճակին համապատասխան գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ:

Նշվել է, որ Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների և ՌԴ ռուբլու արժեքազրկման պատճառով Հայաստանից ապրանքների արտահանման և արտահանված ապրանքների դիմաց վճարումների ստացման հետ կապված խնդիրները դժվարություններ են առաջացրել նախկինում ներգրավված վարկերի սպասարկման հարցում, և անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում նախկինում տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները։ Որոշմամբ շահառուներին հնարավորություն կտրվի փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2020-2021թթ. ներգրավված վարկերը։ Գրավի ապահովման միջոցի անբավարարության դեպքում տրամադրվող բյուջետային երաշխիքների շնորհիվ շահառուները կարողանան շարունակել օգտվել Ծրագրից և հնարավորություն կունենան կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։ Այս տարի որոշումը կայացվում է նախօրոք՝ ի տարբերություն նախորդ տարվա, ինչը կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը և կխթանի գյուղմթերքի մթերման և արտահանման ծավալի ավելացումը: Նրա խոսքով՝ 2021թ. 5.4 մլրդ դրամի պետական երաշխիք է տրվել 9 ընկերության, ակնկալվում է, որ այս տարի այդ թիվն ավելի մեծ կլինի:

Share