Տնտեսական

Ինչ բերք է ստացել Վրաստանը 2021 թվականին

2021 թվականին Վրաստանում ավելացել է հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը, իսկ բանջարեղենինը կրճատվել է: Այդ մասին ասվում է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

Գյուղատնտեսության զարգացումը եւ ներմուծման փոխարինումը Վրաստանի կառավարության առաջնահերթությունն է: Սա Վրաստանի քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է: Հողերի մշակումը եւ գյուղատնտեսական արտադրության մեծացումը չեն ընդհատվում նույնիսկ COVID-19-ի համավարակի պայմաններում:

«Սաքստատ»-ի տվյալների համաձայն, 2021 թվականին միամյա մշակաբույսեր են ցանել 212,1 հազար հեկտար տարածության վրա, ինչը 1 տոկոսով ավելի է 2020 թվականի ցուցանիշից:

Դրա հետ մեկտեղ հիմնական մասն զբաղեցրել են եգիպտացորենի, ցորենի, գարու եւ կարտոֆիլի ցանցատարածությունները: Ցորենի արտադրությունը 2021 թվականին կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին:

Հաշվետու ժամանակաշրջանում 28,4 տոկոսով ավելացել է նաեւ գարու արտադրությունը եւ կազմել 58,3 հազար տոննա: Այսպես, 2021 թվականին եգիպտացորենի արտադրությունը նվազել է 8,6 տոկոսով (մինչեւ 233 հազար տոննա):

Ինչ վերաբերում է բանջարեղենին ու մրգերին, ապա անցյալ տարի միայն կարտոֆիլի արտադրությունն ավելացել է 12,7 տոկոսով (235,1 հազար տոննա): Բանջարեղենի մյուս տեսակների արտադրությունը նվազել է 15,4 տոկոսով (149 հազար տոննա), հաղորդել է Sputnik-ը:

Share