Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 14.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 53,896.3 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 14.8%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 8.60%-ով և կազմել 1,848.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 3,467.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 33.2%-ով և կազմել 1,460.8 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 25.9%-ով և կազմել 1 740.5 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 7.9%-ով և կազմել 5,388.7 տոննա։

Share