Տնտեսական

Իրանը կարող է արեւմտյան արտադրողներին փոխարինել Ռուսաստանում

Իրանը կարող է արեւմտյան մի շարք արտադրողների փոխարինել կենցաղային քիմիայի, բժշկության ոլորտում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը:

«Միանգամայն հավանական է, որ, խոսելով Իրանի մասին, մեր բիզնեսը կգտնի որոշակի արեւմտյան արտադրանքի այլընտրանք»,-ասել է Օբիդենովը: Նրա խոսքով՝ կարող է գտնվել ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքների այլընտրանք՝ սկսած երեխաների ու մեծահասակների համար հիգիենայի պարագաներից մինչեւ խոհանոցային կահ-կարասի: «Այսպես, Իրանն արտադրում է կենցաղային քիմիայի ապրանքների տեսականի: Ռուսական կողմից հետաքրքրության առկայության դեպքում հնարավոր է մի շարք արեւմտյան արտադրողների փոխարինում մեր շուկայում: Եվ դրա համար շատ ժամանակ չի պահանջվի»,-ասել է Օբիդենովը:

Նա նաեւ նշել է, որ Իրանում բավականին զարգացած է բժշկությունը, դեղագործությունն ու բժշկական տուրիզմը, շինարարական եւ հարդարման նյութերի արտադրությունը: Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո Ռուսաստանում ներդրումների կասեցման եւ ներմուծման դադարեցման մասին են հայտարարել Unilever (Dove, Domestos, Cif, Axe, Rexona բրենդները), Procter & Gamble (Ariel, Always, Head & Shoulders, Fairy, Gillette), а также Johnson & Johnson (Listerine, Clean & Clear, Carefree) ընկերությունները:

Share