Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 7.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,074.3 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 7.2%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 36.9%-ով և կազմել 1,837.0 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 21.8% և կազմել 601.6 տոննա։

Share