Տնտեսական

Շառլ Միշելը հայտնել է ռուսական գազի ու նավթի նկատմամբ պատժամիջոցների անխուսափելիության մասին

Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները վաղ, թե ուշ ներառելու են նաև նավթի ու գազի սեկտորը: Այս մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ ապագա սահմանափակումների մասին՝ նա նշել է. «Վաղ, թե ուշ մենք կկենտրոնանանք նավթի ու գազի վրա»:

Միշելի խոսքով՝ ԵՄ անդամ 27 պետություն մշտապես քննարկում են, թե ինչպես «առավելագույնի հասցնել ճնշումը Կրեմլի նկատմամբ՝ փոխելու ռուսական իշխանությունների վարքագիծը»:

Share