Տնտեսական

Թբիլիսիում 2022 թվականի առաջին եռամսյակում 4,2 տոկոսով աճել են անշարժ գույքի գները

2022 թվականի առաջին եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատությամբ 4,2 տոկոսով աճել է: Այդ մասին ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ ապրիլի 21-ին հրապարակված վիճակագրական տվյալներում:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ 5,4 տոկոսով աճել են բնակարանների, 2 տոկոսով՝ սեփական տների գները: «Կանաչ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի գինը հունվարին, փետրվարին եւ մարտին Թբիլիսում կազմել է 3 077 լարի (հազար դոլարից ավելի), ինչը 127 լարիով (շուրջ 42 դոլարով) ավելի Է, քան նախորդ եռամսյակում:

«Սպիտակ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը կազմել է 2 664 լարի (ավելի քան 879 դոլար), ինչը 64 լարիով (ավելի քան 21 դոլարով) ավելի է, իսկ «սեւ կարակասով» բնակարանի 1 քառակուսի մետրի գինը կազմել է 2 280 լարի (ավելի քան 752 դոլար), ինչը 70 լարիով (ավելի քան 23 դոլարով) ավելի Է, քան նախորդ եռամսյակում: «Սաքստատի» տվյալներով՝ բնակարաններն ամենից թանկ արժեն մայրաքաղաքի Մտածմինդայի, Վակեի եւ Կրծանիսի շրջաններում: Մտածմինդայում բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը կազմում է 4 458 լարի (ավելի քան 1,4 հազար դոլար), Վակեում՝ 3 690 լարի (ավելի քան 1,2 հազար դոլար), իսկ Կրծանիսում՝ 3 143 լարի (ավելի քան հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share