Տնտեսական

Ավստրիան լիովին հրաժարվել է ռուսաստանյան նավթից

Ավստրիան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության սկսվելուց հետո հրաժարվել է ռուսաստանյան նավթի գնումից: Այդ մասին հաղորդել է Kurier թերթը՝ վկայակոչելով OMV Group-ի ներկայացուցչին: «Ռուսաստանում նավթի գնման ծավալները միշտ շատ ցածր են եղել, պատերազմի սկսվելուց ի վեր մենք այն փոխարինել ենք շուկայի այլ նավթով»,-թերթը մեջբերում է ավստրիական ընկերության ներկայացուցչին:

Երկրի Վիճակագրական վարչության եւ Նավթային արդյունաբերության ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թվականին ՌԴ-ին բաժին է ընկել նավթի ավստրիական ներմուծման միայն 7,8 տոկոսը կամ 596 հազար տոննա: Ընդ որում՝ Ավստրիայում նավթի կարեւորագույն մատակարարն «արդեն երկար տարիներ» Ղազախստանն է. նրան բաժին է ընկնում ամբողջ ներմուծման 38,9 տոկոսը: Երկրորդ տեղում Լիբիան է (22,1 տոկոս), երրորդում՝ Իրաքը (20,7 տոկոս), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share