Տնտեսական

ԱՄՆ-ն ևս 30 միլիոն բարել նավթ է վաճառել պահուստներից

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է Նավթի ռազմավարական պահուստներից (SPR)եւս 30 միլիոն բարել նավթ վաճառելու պարտավորագրեր հատկացնելու մասին, հաղորդել է գերատեսչությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էներգետիկայի նախարարությունը մայիսին 20 միլիոն բարել նավթ վաճառելու պարտավորագրեր է հատկացրել: Նոր համաձայնագրերի կնքումը նշանակում է, որ մայիսին եւ հունիսին մատակարարելու է 50 միլիոն բարել:

Վառելիքը բեռնառաքել են հետեւյալ 12 ընկերություններին. Atlantic Trading & Marketing, Inc.-ին (2,1 մլն բարել), Chevron USA-ին (1,025 միլիոն բարել), Equinor Marketing & Trading-ին (0,7 մլն բարել), ExxonMobil Oil Corporation-ին (3,6 մլն բարել), Glencore Ltd.-ին (2,6 մլն բարել), Marathon Petroleum Supply and Trading LLC-ին (2,375 մլն բարել), Մերկուրիային (0,5 մլն բարել), Motiva Enterprises-ին (4,05 մլն բարել), Phillips 66-ին (2,5 մլն բարել), Shell Trading-ին (ԱՄՆ) (2,75 մլն բարել), Unipec America, Inc.-ին (0,95 մլն բարել), Valero Marketing and Supply Company-ին (6,85 մլն բարել):

ԱՄՆ-ը պլանավորում է 180 մլն բարել նավթ վաճառել SPR-ից, որպեսզի պայքարի վառելիքի բարձր գների դեմ, մայիսից մինչեւ հուլիս պլանավորվում է դուրս հանել 90 մլն բարել: Մնացած 90 մլն բարելը՝ օգոստոսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share