Տնտեսական

Պեկինում կոչ են արել G20-ն օգտագործել տնտեսությունը, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար

ՉԺՀ-ն այն կարծիքին է, որ G20-ը պետք է օգտագործել տնտեսությունը, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար: Այդ մասին ապրիլի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ ի պատասխան «Մեծ քսանյակի» միջոցառումներին ՌԴ-ի մասնակցության դեմ G7-ի երկրների հայտարարությանը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել G7-ի երկրների համապատասխան հայտարարությանը: «Մեծ քսանյակը» եւ համապատասխան միջազգային կազմակերպությունները հարթակ են միջազգային ֆինանսա-տնտեսական հարցերի, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամի քննարկման համար»,-հայտարարել է դիվանագետը:

Ավելի վաղ «յոթնյակի» երկրներն իրենց հայտարարության մեջ հայտնել են այն մասին, որ Ռուսաստանը չպետք է միջոցներ ստանա միջազգային ֆինանսական հաստատություններից, ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ ափսոսանք են հայտնել միջազգային համաժողովներին, ներառյալ G20-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ այս շաբաթ անցկացված հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share