Տնտեսական

ԵՀ. Հնարավոր է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Վալդիս Դմբովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է այս կամ այն ձեւով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն այն պետք է կազմվի այն կերպ, որպեսզի նվազագունի հասցվի վնասը Միության անդամ երկրների համար:

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, եւ հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, նավթային բռնարգելքի այս կամ այլ ձեւն է: Երբ պատժամիջոցներ ենք սահմանում, մենք պետք է դա անենք այն կերպ, որպեսզի առավելագույնս ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ ըստ որում մեզ համար նավազագույնի հասցնելով զուգընթաց վնասը»,- ասել է Դոմբրովսկիսը The Times թերթում հրապարակված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 25-ին: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ պատժամիջոցների մանրամասնությունները տակավին համաձայնեցված չեն, բայց կարող են ներառել աստիճանական հրաժարում ռուսական նավթից կամ արտահանման սականգի սահմանում, որը գերազանցում է որոշակի գնային սահմանը:

Ապրիլի 22-ին եվրոպական Politico թերթը հայտնել է, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ Եվրամիության երկրներին կառաջարկի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ այն կարող է ներառել «նավթի մատակարարումների որոշ սահմանափակումներ» եւ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւս մի քանի բանկերի անջատում SWIFT վճարային համակարգրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share