Տնտեսական

ԵՄ-ն մտադիր է զրոյի հասցնել Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունը

Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է 2022 թվականի վերջին երկու երրորդով կրճատել իր կախվածությունը ռուսական նավթից եւ գազից եւ այն զրոյի հասցնել 2027 թվականի վերջին: Այս հայտարարությամբ հանդես է եկել տնտեսության հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջանտիլոնին ապրիլի 26-ին Il Messaggero թերթում հրապարակված հայցազրույցում՝ մեկնաբանելով մարտ ամսին հրապարակված RePower EU ծրագիրը:

«Քանի որ պատժամիջոցների տարբեր փաթեթների Էվոլյուցիան, ինչը միանգամայն հավանական է, կներառի տնտեսությունը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Նախ, մինչեւ այս տավա վերջը ռուսական նավթից եւ գազից կախվածության նազումը երկու երրորդով, որպեսզի այն զրոյի հասցվի 2027 թվականին: Երկրորդ նպատակը՝ մշակել ռազմավարություն, որը չդանդաղեցնի կլիմայական անցումը»,- ասել է նա՝ հավելելով, որ «ռուսական Էներգիայից կախվածության նվազեցման ուղին վերականգնվող աղբյուրներն են»:

Եվրակոմիսարը հավաստել է, որ Եվրամիությունն ստիպված կլինի վերանայելու տնտեսության՝ ավելի վաղ կանխատեսված 4-տոկոսանոց աճը: «Առայժմ վաղ է ասել, թե կհանգեցնի արդյոք այդ դանդաղումը լճացման, քանի որ կան որոշ դրական հանգամանքներ, որոնք ժառանգվել են 2021 թվականի երկրորդ կեսից, օրինակ գործազրկության շատ ցածր մակարդակը եւ խնայողությունների կուտակման շատ բարձր մակարդակը»,- պարզաբանել է Ջենտիլոնին: Նրա կարծիքով՝ «լճացման ռիսկը նաեւ շատ բանով կախված կլինի» Ուկրաինայի հակամարտության տեւողությունից: «Ես մեր նորացված տնտեսական կանխատեսումը կներկայացնեմ մայիսի 16-ին»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share