Տնտեսական

Onet. Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանին

Ռուսաստանը նախորդ ուրբաթ օրվանից դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեհաստանին, այն բանից հետո, երբ լեհական կողմը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լեհական Onet լրատվական կայքի տեղեկությունները:

«Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանին, որն իրականացվում էր Յամալյան պայմանագրի համաձայն», – հաղորդել է լեհական պորտալը:

Share