Տնտեսական

«Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի մատակարարումները Բուլղարիային եւ Լեհաստանին

«Գազպրոմ»-ը հաղորդել է բուլղարական «Բուլգարգազ» ընկերությանն ու լեհական PGNiG-ին գազի մատակարարումների լրիվ դադարեցնելու մասին՝ վառելիքի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով:

«Գազպրոմ Էքսպորտ»-ը «Բուլգարգազ»-ին ու լեհական PGNiG-ին ծանուցել է ապրիլի 27-ից սկսած եւ մինչեւ (նախագահի) հրամանագրով սահմանված համապատասխան կարգով վճարումներն իրականացնելու պահը գազի մատակարարումները դադարեցնելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում Է, ապրիլի 26-ի աշխատանքային օրվա վերջի դրությամբ նոր համակարգով վճարումներ չեն արվել: Ընկերությունում հիշեցրել են, որ Բուլղարիան եւ Լեհաստանը տարանցիկ պետություններ են: «Գազպրոմ»-ում ընդգծել են, որ երրորդ երկրների համար նախատեսված ծավալներից հումքի չարտոնված գազառման դեպքում տարանցման համար մատակարարումները կկրճատվեն այդ մեծությամբ: Ապրիլի 1-ից Ռուսաստանն սկսել է ոչ բարեկամ երկրներից նոր ձեւով ընդունել գազի դիմաց վճարումները, որպեսզի դոլարից ու եվրոյից հրաժարվի այդ հաշվարկներում:

Նախագահի հրամանագրի համաձայն, «Գազպրոմբանկ»-ը պետք է արժույթով ու ռուբլով հատուկ հաշիվներ բացի: Գնորդն առաջին հաշվի վրա է փոխանցում արժույթով անհրաժեշտ գումարը, որն ամրագրված է պարտավորագրում, բանկն այն Մոսկվայի սակարանին է վաճառում եւ ռուբլին հաշվեգրում երկրորդ հաշվի վրա: Հենց այդ հաշվով է տեղի ունենում «Գազպրոմ»-ի հետ հաշվարկը մատակարարված հումքի դիմաց: Ինչպես հաղորդել է Վլադիմիր Պուտինը, ռուբլով վճարելուց հրաժարումը Մոսկվան ընդունի որպես պարտավորագրային պարտավորությունների չկատարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share