Տնտեսական

ՊԵԿ. Ինչպես դիմել եկամտային հարկի գումարները հետ ստանալու համար

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախևառաջ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում:

Ինչպե՞ս գրանցվել.

Տարբերակ  1

Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա www.petekamutner.am-ից պետք է մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և սեղմել «Գրանցվել» կոճակը: Այնուհետև լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։ Էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:

Տարբերակ 2

Եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող եք հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ։ Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Այստեղ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը։

Տարբերակ 3

Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարող եք նաև այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում գրանցման դիմում ներկայացնել՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր:

Վերջ, գրանցումն ավարտված է:

Share