Տնտեսական

Հնդկաստանը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ին զարմացրել է Հնդկաստանի որոշումը, որով նա հրաժարվում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով եւ սկսում է ռուսական կողմի հետ առեւտուր անել ռուբլով: Այդ մասին գրում է Asia Times հրատարակությունը:

Ընդգծվում է, որ Վաշինգտոնի եւ Նյու Դելիի տարաձայնություններն իրադարձությունների գնահատման հարցում արտացոլում է Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետագա մերձեցման տարածաշրջանային միտումը:

«Հնդկաստանն ԱՄՆ-ին վիրավորել է՝ հրաժարվելով Ուկրաինայի ճգնաժամի պատճառով թողնել իր վաղեմի դաշնակից Ռուսաստանին: Ամերիկյան պատժամիջոցներին աջակցելու փոխարեն երկիրը մշակել է տեղական արժույթով տրանսֆերտային եւ ներդրումային մեխանիզմներ՝ Ռուսաստանի հետ ռուբլով եւ ռուփիով առեւտրի համար՝ հույս ունենալով Ռուսաստանի եկամուտների ավելցուկները ներդնել կորպորատիվ պարտատոմսերի հնդկական շուկայում»,-ասվում է հոդվածում:

Asia Times-ի տեսաբանն այն կարծիքին է, որ Սպիտակ տունն ինքն է երկրներին դրդում այնպիսի համագործակցության, որը հանգեցնում է Աֆղանստանից «նվաստացուցիչ» հրաժարման եւ ուկրաինական ճգնաժամի լուծման անկարողության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share