Տնտեսական

Ուկրաինան ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

Պաշտոնական Կիևը ԱՄՆ-ի վարչակազմին խնդրում է արտակարգ տնտեսական օգնության մասին ամսական առնվազն 2 միլիարդ դոլարի չափով՝ հայտարարելով, թե առանց այդ միջոցների հումանիտար ճգնաժամն Ուկրաինայում կարող է սաստկանալ: Ապրիլի 25-ին այդ մասին գրում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին:

«Մենք պետք է այդ բացը լրացնենք հենց այժմ, որպեսզի ներգրավենք անհրաժեշտ ֆինանսավորում եւ շահենք այս պատերազմը»,- պնդել է նախարարը թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով՝ տնտեսական աջակցությունն անհրաժեշտ Է, որպեսզի պետությունը կարողանա շարունակել վճարալ կենսաթոշակները, առղջապահության եւ կրթության ոլորտների աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ հոգալ այլ հումանիտար կարիքներ:

Ինչպես նշում է The Washington Post -ը, Մարչենկոն Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնատար անձանց հետ հանդիպոմների ժամանակ հայտարարել Է, որ Կիեւն ապրիլին, մայիսին եւ հունիսին իր ժամկետային ծախսերի վճարման համար կարիք ունի միջազգայն օգնության ամսական առնվազն 5 միլիարդ դոլարի չափով, որից 2 միլիարդն ստացվեր ԱՄՆ-ից:

Բացի դրանից, ապագայում սպասվում է լրացուցիչ պահանջ, որը կվերաբերի երկրի վերականգնման երկարաժամկետ կարիքներին: Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը լրացուցիչ 500 միլիոն դոլար կտրամադրի Կիեւին տնտեսական օգնության տեսքով: Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել Է, որ այդ միջոցները Կիեւին են տրամադրվում տնտեսության կայունացման, աշխատավարձերի վճարման եւ բնկաչությանն անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է այդ բացը լրացնենք հենց այժմ, որպեսզի ներգրավենք անհրաժեշտ ֆինանսավորում եւ շահենք այս պատերազմը»,- պնդել է նախարարը թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով՝ տնտեսական աջակցությունն անհրաժեշտ է, որպեսզի պետությունը կարողանա շարունակել վճարալ կենսաթոշակները, առղջապահության եւ կրթության ոլորտների աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ հոգալ այլ հումանիտար կարիքներ:

Share