Տնտեսական

Bloomberg. Իրանը և Վենեսուելան կարող են ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

Իրանը եւ Վենեսուելան կարող են մայիսի 2-ին մի շարք համաձայնագրեր կնքել էներգետիկայի ոլորտում: Մայիսի 1-ին այս պնդմամբ հանդես է եկել Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Իրանի պատվիրակությունն՝ Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օուջիի գլխավորությամբ ապրիլի 30-ին ժամանել է Կարակաս:

Պատվիրակության անդամները Petr leos de Venezuela (PDVSA) պետական նավթարատդրողի ղեկավար Ասդրուբալ Չավեսի հետ այցելել են Պարագուանա թերակղզու նավթավերամշակման համալիր:

Ինչպես սպասվում է, մայիսի 2-ին կողմերը կստորագրեն համաձայնագիր էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ: Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարարությունը եւ PDVSA-ն գործակալությանը չեն մեկաբել տեղեկատվությունը: Իրանի եւ Վենեսուելայի նկատմամբ գործում են ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այդ ֆոնին երկու կողմերն ընդլայնել են համագործակցությունը, գրում է Bloomberg-ը:

Այսպես, Կարակասը Թեհրանից գնում է կոնդենսատ, որն օգտագործվում է նավթի նոսրացման համար: Բացի դրանից, Իսլամական Հանրապետությունն աջակցություն է ցույց տվել հարավամերիկյան գործընկերոջն այն բանում, ինչ վերաբերում է նավթավերամշակման արգասիքներին եւ պահեստամասերին, ինչպես նաեւ ուղարկել է ինժներներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share