Տնտեսական

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 6 հազար հեկտար գարնանացան

2022 թվականի մայիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 6 հազար հեկտար գարնանացան։

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, շուրջ 4 300 հեկտարը կազմում են գարնանացան գարու, 1 200 հեկտարը՝ կարտոֆիլի, 166 հեկտարը՝ հատիկընդեղենի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի, 134 հեկտարը՝ գարնանացան ցորենի, 100 հեկտարը՝ այլ հացաբույսերի, 90 հեկտարը՝ կերային մշակաբույսերի ցանքերը։ «Աշնանացան ցորենի ցանքերը, որոնք կազմում են 9 367 հեկտար, հիմնականում հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ Գարնանացանը կշարունակվի նաեւ մայիս ամսի ընթացքում»,- ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Share