Տնտեսական

Եվրահանձնաժողովը Հունգարիային և Սլովակիային կարող է թույլ տալ ՌԴ-ից նավթի մատակարարումների բռնարգելք չսահմանել

Եվրահանձնաժողովը կարող է Հունգարիային եւ Սլովակիային թույլ տալ ռուսական նավթի մատակարարումների արգելք չսհամանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում: Մայիսի 2-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության երկու ներկայացուցիչների:

Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Եվրամիությունում միասությունը պահպանելու համար Երահանձնաժողովը կարող է կա՛մ Հունգարիային եւ Սլովակիային թույլ տալ չմիանալ Ռուսաստանի նկատմամբ նավթային բռնարգեքին, կա՛մ այդ երկրներին առաջարկել երկարատեւ անցումային շրջան ռուսական նավթից հրաժարվելու համար:

Reuters-ի աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքն, ամենայն հավանականությամբ, կսահմանվի փուլ առ փուլ եւ ուժի մեջ կմտնի սոսկ հաջորդ տարվա սկզբին: Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել Եվրամիությանը ռուսական նավթի եւ գազի մատակարարումների արգելքի սահմանմաան դեմ:

Ներկայումս Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցային փաթեթի սահմանումը: Բացի ռուսական նավթի մատակարարումներից աստիճանաբար հրաժարումից, այն կարող է ներառել հետագա պատժամիջոցներ բանկային հատվածի, մասնավորապես, Սբերբանկի նկատմամբ, ինչպես նաեւ սահմանափակումներ մեծ թվով ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ:

Share