Տնտեսական

Ճանապարհային դեպարտամենտ. Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ՝

Լոտ 1

  • Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ4+500 – կմ6+000 հատված
  • Մ-4, Երևան-Սևան-Իջևան կմ68+000 – կմ75+000
  • Հ-29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր կմ11+000 – կմ12+000

Լոտ 2

  • Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 կմ0+000 – կմ15+000

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 02-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։ 

Հայտերն ընդունվում են ARMEPS գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/en/procurement/tenders

 

Share