Տնտեսական

Գերմանիայում ԵՄ-ի տնտեսության ստագֆլյացիա են կանխատեսել

Եվրամիության  տնտեսությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով տուժելու է հսկայական գնաճի և ռեցեսիայի համակցությամբ։ Այս մասին գրել է գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten թերթը։

Հրատարակությունը նշել է, որ Եվրոպան վերջին շրջանում բախվել է պարենային ապրանքների գների աննախադեպ աճի։ 2021-ի համեմատ աճը կազմել է  7.5%։ Բացի այդ, ԵՄ-ում  նկատվում է գնաճի ամենաուժեղ մակարդակը վերջին 23 տարվա ընթացքում:

Պարբերականը նշում է, որ փորձագետները համակարծիք են, որ էներգիայի և սննդի չափազանց բարձր գների պատճառով տնտեսական բումը բացառվում է։ Ընդհանուր առմամբ, եվրոպական տնտեսության զարգացումը դանդաղել է, իսկ Ուկրաինայում առկա իրադրությունն ավելի է բարդացնում է իրավիճակը։

Ապրիլի վերջին Եվրոպական հանձնաժողովի Արժեքների և թափանցիկության փոխնախագահ Վերա Յուրովան ասել էր, որ ռուսական գազի ներկրման ամբողջական արգելքը կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի հանգեցնել ԵՄ մի շարք երկրներում։ Յուրովայի խոսքով՝ այժմ Եվրամիությունում գազի հետ կապված իրավիճակը հեշտ չէ։

Share