Տնտեսական

Ճապոնիան աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը

Ճապոնիան աստիճանաբար կդադարեցնի նավթի ներկրումը Ռուսաստանից՝ միաժամանակ պահպանելով իր շահերը Ռուսաստանի Հեռավոր Արևելքի նավթագազային նախագծերում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդանի հայտարարությանը։

«Սա շատ դժվար որոշում է (հրաժարվել ռուսական նավթի ներկրումից), սակայն G7-ի միասնությունն այժմ ամենակարևորն է», – ասել է նա։

Միաժամանակ նա նշել է, որ Սախալինի վերաբերյալ նախագծերը կենսական նշանակություն ունեն Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։

«Մենք աստիճանաբար քայլեր կձեռնարկենք այնպես, որ նվազագույնի հասցնենք բացասական հետևանքները ճապոնացիների կյանքի և բիզնեսի վրա, սակայն մեր շահերը պահպանելու մեր ծրագիրը մնում է անփոփոխ»,- ասել է վարչապետը։

Կառավարությունը և ճապոնական ընկերությունները բաժնետոմսեր ունեն «Սախալին-1» և «Սախալին-2» բնական գազի և նավթի նախագծերում:

Բրիտանական Shell PLC-ն դուրս է եկել «Սախալին-2» նախագծից Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց։ Ամերիկյան Exxon Mobil Corp. հայտարարել է նաև «Սախալին-1» նախագծից դուրս գալու մասին։

G7-ի ղեկավարները  հայտարարել են ռուսական նավթի ներկրումը աստիճանաբար դադարեցնելու իրենց հանձնառության մասին:

Share