Տնտեսական

Ալբերտո Ֆեռնանդես. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդում ամբողջ աշխարհի վրա

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները չափազանց բացասական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա եւ վնաս են հասցնում մարդկանց: Այս կարծիքն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը մայիսի 11-ին «Դիարիո» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Դրանք պատժամիջոցներ են, որոնք շատ բացասաբար են ներգործում ամբողջ աշխարհում,- նշել է նա:- Մենք դրա մասը չենք կազմում»: Նախագահը ճշտել է, որ ցանկանում է «խոսել Եվրոպայի հետ եւ բարձրացնել Լատինական Ամերիկայի անհանգստությունն այն խնդիրների առիթով»,- որոնք ծագում են Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին: «Բախտախաղի են դրված պարենային եւ էներգետիկական անվտանգությունը Լատինական Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանի (երկրներում)»,- հավելել է նա:

«Իմ մտադրությունն է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել այդ ամբողջ վնասի վրա»,- ասել է Ֆեռնանդեսը: «Ես առաջարկում եմ մի բան անել, որովհետեւ դա աններելի է համավարակից հետո,- հավելել է նա:- Այդ բոլոր տնտեսական պատժամիջոցները սոսկ ավելի շատ են վնասում մարդկանց, իսկ ծայրամասի երկրների համար վնասն անհամեմատ ավելի է: Դա անբարոյական է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share