Տնտեսական

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 14 հազար հեկտար գարնանացան

2022 թվականի մայիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 14 հազար 800  հեկտար գարնանացան։

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը հայտնում է, որ շուրջ 8 400 հեկտար կազմում են գարնանացան գարու, 5 300 հեկտար՝ կարտոֆիլի, 370 հեկտար՝ հատիկաընդեղենի եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսերի, 330 հեկտար՝ գարնանացան ցորենի, 130 հեկտար՝ այլ հացաբույսերի, 260 հեկտար՝ կերային մշակաբույսերի ցանքերը։ «Աշնանացան ցորենի ցանքերը, որոնք կազմում են 9 367 հեկտար, հիմնականում հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ Գարնանացանը կշարունակվի նաեւ մայիս ամսի ընթացքում»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Share