Տնտեսական

ՄԱԿ-ը հայտնել է Երկրի վրա երաշտների հաճախականության 29 տոկոսով աճի մասին

Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները, վերլուծելով համաշխարհային մակարդակով երաշտների հաճախականության փոփոխությունները, պարզել են, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում այս ցուցանիշն աճել է շուրջ 29 տոկոսով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) մամուլի ծառայությունը։

«Մեր հավաքած տվյալները ցույց են տալիս, որ երաշտի տևողությունը, դրանց հաճախականությունը և հետևանքները ժամանակի ընթացքում ավելի նշանակալի են դառնում: Դրանք ոչ միայն բացասաբար են ազդում մարդկային պոպուլյացիայի վրա, այլև ապակայունացնում են էկոհամակարգերը, որոնցից կախված է կյանքի բոլոր ձևերի, այդ թվում և մարդկանց գոյատևումը»,- հայտարարել է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի գործադիր տնօրեն Իբրահիմ Տյավը:

Share