Տնտեսական

Ուկրաինան դադարեցրել է «Սոխրանովկա» կայանով գազի տարանցումը Ռուսաստանից Եվրոպա

Ուկրաինայի GTS օպերատորը (OGTS) մայիսի 11-ից դադարեցնում է գազի տարանցումը դեպի Եվրոպա Լուգանսկի մարզի «Սոխրանովկա» գազաբաշխիչ կայանի միջոցով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատորի կայքում տարածած հայտարարությանը։

Օպերատորը հայտնում է, որտեղի են ունեցել ֆորս մաժորային հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում գազի հետագա փոխադրումը «Սոխրանովկա» կայանի և սահմանային կոմպրեսորային Նովոպսկովի կայանի միջոցով, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության հսկողության տակ:

Share