Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,465.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 16.7%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 40.4%-ով և կազմել 1,185.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 22.5%-ով և կազմել 318.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 9.6%-ով և կազմել 924.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 80.1%-ով և կազմել 0.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.7 անգամ և կազմել 35.8 մլն կՎտ ժամ։

Share