Տնտեսական

Էմանուել Մակրոնն աշխարհում հնարավոր պարենային ճգնաժամին կոլեկտիվ պատասխան գտնելու կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լատինական Ամերիկայի գործընկրներին   աշխարհի պարենային շուկաների համար ուկրաինական հակամարտության հետեւանքների կոլեկտիվ պատասխան գտնելու կոչ է արել:

«Մենք պետք է այդ հակամարտության հետեւանքների կոլեկտիվ պատասխան գտնենք, այդ թվում պարենային շուկաների համար Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում պարենային ճգնաժամի լուրջ ռիսկի լույսով»,- մայիսի 13-ին ասել է Մակրոնն արգենտինացի պաշտոնակից Ալբերտո Ֆեռնանդեսի հետ բանակցություններն սկսվելուց առաջ: Նրա ելույթը հեռարձակվել է «Թվիթերի» Ելիսեյան պալատի էջում: Նա հայտնել է, որ Արգենտինայի նախգահի հետ բանակցությունների ընթացքում մտադիր է քննարկել «Ուկրաինայի իրադրությունը եւ այդ հակամարտության գլոբալ հետեւանքները»:

«Մենք պետք է նաեւ քննարկենք ոչ միայն պարենային, այլեւ էներգետիկական անվտանգության հարցերը»,- նշել է Մակրոնը: Արգանտինայի ղեկավարը համաձայնություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի խոսքին, որ «Արենտինան եւ Ֆրանսիան ընդհանուր պատկերացում ունեն շատ հարցերի շուրջ»: «Աշխարհը պարենային եւ էներգետիկական անվտանգության կարիք ունի»,- ընդգծել է նա: Ֆեռնանդեսը Մակրոնին շնորհավորել է ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ: «Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի»,- հավաստիացրել է նա: Այս շաբաթ ավելի վաղ իսպանական «Դիարիո» թերթում հրապարակված հարցազրույցում Ֆեռնանդեսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները չափազանց բացասական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա եւ վնաս են հասցնում մարդկանց: Նա հայտարարել է Եվրոպայի ուշադությունն այդ վնասին հրավիրելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share