Տնտեսական

Ռուսաստանում ավելի քան 61 միլիոն ներքին զբոսաշրջիկներ են սպասվում 2022 թվականին

Ռուսաստանի ներսում 2022 թվականին տուրիստական հոսք է սպասվում 61,2 միլիոն զբոսաշրջիկի մակարդակով: Այդ մասին հաղորդել է ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Չեռնիշենկոն՝ հանդես գալով «Զբոսաշրջությունն ու հյուրընկալության ինդուստրիան» ազգային նախագծի արդյունքների ամփոփման շուրջ խորհրդակցության ժամանակ:

«Այս տարի մենք մեր առջեւ նպատակ ենք դնում ապահովել 61,2 միլիոն ցուցանիշի ձեռքբերումը, եւ առաջին երեք ամսում մենք տեսնում ենք, որ տեմպը շատ լավ Է»,-հայտարարել է Չեռնիշենկոն, հավելելով, որ եռամսյակի ընթացքում երկրի ներսում ճանապարհորդների թվաքանակն արդեն գերազանցել է 11,6 միլիոնը: Նրա խոսքով՝ 2021 թվականին հաջողվել է հասնել եւ գերազանցել պլանային բոլոր ցուցանիշները:

«Դրանց մեծ մասը գերակատարվել Է, զբոսաշրջության հոսքը կազմել է 56,5 միլիոն մարդ՝ 52,2 միլիոն պլանային ցուցանիշի դեպքում»,-եզրափակել է նա: «Զբոսաշրջությունն ու հյուրընկալության ինդուստրիան» ազգային նախագիծը գործարկվել է 2021 թվականի ապրիլի 29-ին՝ Ռուսաստանի նախագահի աջակցությամբ: Դրա նպատակների թվում Է՝ մինչեւ 2030 թվականը Ռուսաստանում զբոսաշրջիկների հոսքի աճը 65 միլիոն ուղեւորություններից մինչեւ 140 միլիոնի հասցնելն Է: Փաստաթուղթը ենթադրում է միջոցների ձեռնարկում, մասնավորապես, նոր տուրիստական օբյեկտների ստեղծման համար, ենթակառուցվածքի զարգացում, ամբողջ երկրում տուրիստական մակրոտարածքների ձեւավորում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share