Տնտեսական

Եվրոպայում գազը թանկացել է մինչև 1066 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց

ICE Futures բորսայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց աճել է մինչև 1066 դոլար՝ թանկանալով 12%-ով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով բորսայի տվյալները։

Մայիսի 17-ին գինը նվազագույնը 955 դոլար էր։ Գինը սկսեց բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ֆինլանդիայի՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու որոշման մասին։

Share